Եթե նրանք չեն հոգնել Մոսկվայից լսել կշտամբանքները, հիշեցումները և շշպռումները, ապա նրանք համբերատար են. Մարիա Զախարովան՝ Թուրքիայի մասին

«Մոսկվան եզրակացություններ կանի Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարություններից հետո»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ թերակղզում անցկացված Պետդումայի վերջին ընտրություններն իրավական ուժ չունեն Թուրքիայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում տարածաշրջանի միացումը Ռուսաստանին:

«Մենք երբեք չենք անտեսում նման հայտարարությունները: Եթե նրանք չեն հոգնել Մոսկվայից լսել համապատասխան կշտամբանքները, հիշեցումները և շշպռումները, ապա նրանք համբերատար են: Բայց այն ոչնչի չի տանում, բացի նրանից, որ մենք համապատասխան եզրակացություններ ենք անում, որոնք ակնհայտորեն երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին չեն»,-ասել է Զախարովան Սոլովևի հետ ուղիղ եթերում:

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել էր ՏԸՀ արձանագրությունների 100 %-ի ամփոփման արդյունքները: Ձայների 49,82%-ով առաջատարն է «Եդինայա Ռոսիան», երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը (18,93%), իսկ երրորդում ՝ ԼԴԿ-ն՝ 7,55%-ով: Բացի այդ, հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» (7.46%) և «Նոր մարդիկ» (5.32%) կուսակցությունները: