Միգրանտների ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ը կդառնա երրորդ աշխարհի երկիր. Թրամփ

Միգրացիոն ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ը տեսանելի ապագայում կարող է դառնալ երրորդ աշխարհի երկիր: Այս կարծիքը երկուշաբթի հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Գրում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը շուտով կհամարվի երրորդ աշխարհի երկիր: Այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանին, նախկինում չի եղել: Միլիոնավոր մարդիկ արդեն ներթափանցել են, բայց մեծամասնությունը ճանապարհին են»,- ասվում է նրա մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Այս տարվա հունվարին իշխանության գալուց ի վեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «նոր ներգաղթի քաղաքականության» մասին՝ մեղմելով այս ոլորտում օրենսդրությունը և ավարտելով ապաստան հայցողներին Մեքսիկա ուղարկելու ծրագիրը: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ ներթափանցող միգրանտների հոսքը զգալիորեն աճել է և այժմ գերազանցում է 200 հազարը՝ հասնելով առավելագույնի 21-րդ դարի սկզբից: