Հետմահու պարգևատրվել են զինծառայողներ և կամավորականներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողների և կամավորականների հետմահու պարգևատրվել են.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արթուր Սուրենի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ կամավորական

Մարտական ծառայության մեդալով՝

Վաչագան Ռուդիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Սարգիս Արմենակի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Մանվել Սամվելի ԽԱՐԴԱԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արթուր Գեորգիի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ կամավորական

Արտակ Սևադայի ՀԱՋՈՅԱՆԻՆ կամավորական

Ներսես Պյոտրի ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ կամավորական

Գարիկ Սերոբի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ կամավորական: