Ես համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը հայերեն ուղերձ 

է հղել Հայաստանի անկախության  30-ամյակի առթիվ։

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն։

Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին։

Մաղթում եմ ձեզ բարգավաճում բոլոր այն ոլորտներում, որոնցում Հայաստանը գերազանց է դրսևորվում։

Հաջորդ տարի մենք կնշենք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ես ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը ավելի խորացնելու և ընդլայնելու մեր գործընկերությունը։

Շնորհավորում եմ Անկախության 30-ամյակը՝ հանուն Հայաստանի ապագայի»,-ասում է դեսպան Սխերմերսը։