ՌԴ Պետդումա անցել է հինգ կուսակցություն․ ՌԴ ԿԸՀ

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետդումայի ընտրություններում հաղթել է ձայների 49,82 տոկոսով, հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն՝ ընտրությունների արձանագրությունների 100 տոկոսը մշակելուց հետո: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եդինայա Ռոսիան» պահպանում է առաջատար դիրքերը Պետդումայի ընտրություններում ՝ 49,82 տոկոսով, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցությունը  երկրորդն է 18,93 տոկոսով, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը երրորդ տեղում է 7,55 տոկոսով՝ ըստ արձանագրությունների 100 տոկոս մշակման արդյունքների:

Լավագույն հնգյակում են նաև «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,46 տոկոս և ««Նովիե լյուդին»՝ 5,32 տոկոս:

Այսպիսով, Պետդումա են անցել հինգ կուսակցություններ՝ հաղթահարելով հինգ տոկոս ընտրական շեմը: