Չենք ուզում, որ թուրք Փաշաևը գա մեր երեխեքի օջախ․ զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

Չենք ուզում, որ թուրք Փաշաևը գա մեր երեխեքի օջախ. էս մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը:

«Սա պանթեոն չի, գերեզմանատուն չի, մեր երեխեքի տունն է: Ես կանգնել եմ, որ թուրք Փաշաևը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ: Նոյեմբերի 23-ին, երբ որ Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է, Ղարաբաղ տելեկոմից գալիս են, ես էդ երեխու հոր տանը նստած եմ լինում: Ես կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրն եմ՝ Արմեն Գալստյանը, ով ծառայում է Ջաբրայիլում»:

News.am-ի տեսանյութը