Լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ լրագրողներին չթույլատրվեց մտնել պանթեոնի տարածք

Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված  բարձրաստիճան պաշտոնյաները  այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են կուտակված։ Լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտվեց, նրանց չթույլատրվեց մտնել պանթեոնի տարածք, նրանց համար հատուկ վայր է առանձնացվել, որտեղից ոչինչ տեսանելի չէ:

Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է խոչընդոտվել լրագրողների ազատ տեղաշարժը, ասաց. «Ինձ թվում է, որպեսզի միջոցառումն անխոչընդոտ, հանգիստ անցնի»:

Հարցին՝ լրագրողնե՞րն են խոչընդոտում, Ն. Սարգսյանն ասաց. «Ոչ միայն լրագրողները, որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»: