Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում

Թուրք և ադրբեջանցի զինվորականները կրկին սկսել են զորավարժություններ իրականացնել, որոնք այս անգամ տեղի են ունենում Նախիջևանում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը ներգրավված են մոտոհրաձգային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ուժերը և այլ տեսակի զորքեր։

Նշվում է, որ վարժանքներն անցկացվում են երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն: Նրանց կմասնակցեն առանձին համակցված բանակի զինծառայողներ, ինչպես նաև թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայի և Ադրբեջանի արդեն չորրորդ զորավարժություններն են վերջին մեկ ամսվա ընթացքում: