Մի՛ մասնակցեք Հայաստանի կեղծ անկախության տոնահանդեսին, և եթե գնում եք հրապարակ, դրա դեմ հանդես եկեք, որպեսզի չամաչեք նույնիսկ կապիկների առջև

Նիկոլը կապիկ չէ ու կապիկի հետ համեմատելի էլ չէ, բայց վերջում տրված հարցը նաև իրեն ու յուրաքանչյուրիս է ուղղված

 

Կապիկները, պարզվում է, ավելի մարդ են, քան բոլոր նրանք, ովքեր մոռանում են 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո իրենց, իրենց հարազատների, բարեկամների, ընկերների կամ պարզապես հայրենակիցների զավակների կորուստը ու, նրանց տարին դեռ չլրացած, պատրաստ են վաղը` սեպտեմբերի 21-ին, գնալ Հանրապետության հրապարակ ու մասնակցել Հայաստանի ներկայիս Բռնապետության (այո՛, ոստիկանական բռնապետության, և ոչ թե` հանրապետության, հրաժարվե՛ք այդ ստից) կեղծ անկախության 30-ամյակի տոնահանդեսին:

Mail.ruհրապարակման  համաձայն, Լոնդոնի համալսարանական քոլեջի բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրելով կապիկների 409 առաջնեկ մայրերի վարքագիծը, որոնց ձագերը սատկել են, վերջերս պարզել են, որ ուսումնասիրված պրիմատների 80 տոկոսի շրջանում առկա է վշտի մասին վկայող բնորոշ վարքագիծ:

Գիտնականները մասնավորապես պարզել են, որ կապիկները մի քանի ամիս կարող են վիշտ զգալ երեխայի կորստի համար, մեծ կորուստ ապրել ու տառապել մի քանի ամիս շարունակ: Շատ պրիմատներ չեն կարողացել համակերպվել իրենց ձագերի կորստի հետ և նույնիսկ դիակն իրենց հետ են տարել՝ պարբերաբար փորձելով «արթնացնել» կամ գրկել նրան: Նշված վարքագիծը երբեմն տևել է բավական երկար՝ մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:

Վաղվա տոնահանդեսի կազմակերպիչները և, ընդհանրապես, բոլորս այդ կապիկների չա՞փ էլ չկանք… Նիկոլը կապիկ չէ ու կապիկի հետ համեմատելի էլ չէ, բայց այս հարցը նաև իրեն ու յուրաքանչյուրիս է ուղղված:

 

Արթուր Հովհաննիսյան