ՌԴ Պետդումա են անցել հինգ կուսակցություններ

Ընտրությունների արդյունքներով ՌԴ Պետդումա է անցել 5 կուսակցություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԸՀ նախագահ Էլա Պամֆիլովայի հայտարարությունը։

«Սա քաղաքական բազմազանության ընդլայնում է», -ասել է նա։

Այդպիսով, Պետդումա են անցել «Եդինայա Ռոսիա»  («Միացյալ Ռուսաստան») կուսակցությունը, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» 7 «Նոր մարդիկ» կուսակցությունները։