Ո՞ւմ պատվերն է կատարում Փաշինյանը «գույնզգույն շոու» կազմակերպելով (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանն է։

Կարին Տոնոյանը, մասնավորաբար, ասաց․

-Ես, սովորաբար, չեմ դիտում այն տեսանյութերը, որտեղ ինքը (Փաշինյանը) կա, որովհետև անգամ իր արտաքինն է ինձ մեջ գարշանք առաջացնում։ Ես իրենցից սպասում եմ ամեն ինչ։ Սրանք ոչինչ պատահական չեն անում։

-Ինչո՞ւ ասաց այդ բառերը («գունագեղ տոնակատարություն»), ի՞նչ նպատակով։ Ըստ իս՝ առաջին հերթին զայրույթի ալիք առաջացնելու, որպեսզի նորից մասնատվի հանրությունը, նորից ատելություն գեներացնի։ Ցավոք, այսօր մարդիկ կան, որոնք անհաղորդ մնացին պատերազմին, մարդիկ կան, որ ասում են՝ դե, կյանքը շարունակվում է, միշտ պետք սգի մե՞ջ լինեք։ Ոչ ոք չի ասում սգի մեջ լինել, բայց երբեմն պետք է գնահատես, թե քո կյանքը ո՞ւմ կյանքի շնորհիվ է։

-Վարչապետի աթոռը զբաղեցնողն ամեն ինչ անում է, որ երկրում անընդհատ հուզական դաշտը պահպանվի։ Մենք տեսնում ենք, թե ինքը ինչեր է անում այդ հուզական դաշտի հետևում․ օրերս էլ Էրդողանին խնդրեց հանդիպում․․․ Այսինքն, հերթական նվաստացմանն է տանում մեր երկիրը, իր ու իր կնքահոր գերագույն նպատակն է՝ Հայաստանի նվաստացմամբ հաստատել խաղաղություն, գուցեև Հայաստանը դարձնելով թուրքի քիրվա, բարեկամ երկիր։

-Դրսի առաջ սողում է՝ սեփական ժողովրդի նյարդերի հաշվին, սեփական ժողովրդին  պառակտելու հաշվին նա կատարում է այն, ինչ իրեն հրամայված է, և ինչին ինքը երդվյալ աղանդավորի նման հավատում է։

-Մենք գործ ունենք սատանայի կողմից գերեվարված դևերի հետ, որովհետև այսպես վարվել սեփական ժողովրդի հետ, պարզապես, մարդու հետ, չի կարելի։ Նա մեզ ի՞նչ հայրենակից, նա մեր թշնամուց ավելի վատ է վարվում մեզ հետ։ Նրա խնդիրը բոլորիս  ցավի մեջ պահելն է,  թույլ չտալ, որ զգաստանանք։ Դրսից  խնդիր է դրված՝ չթողնել, որ հայ ժողովուրդը ուշքի գա։

-Սա իրական պատերազմ չէր,  սա պարտված, ծրագրված, դավադիր պատերազմ էր, և սրա պատասխանը պետք է լինի նույնքան հզոր, որքան իրենք այդ հզոր ցավը մեզ տվեցին։

-Ինքը (Փաշինյանը) տափակ բառախաղի վարպետ է, խճճում է մարդկանց իր բառախաղի մեջ, ասում է բառերի կույտ, երբևէ խելացի միտք չի ասում,  անընդհատ լղոզում է ու ավարտում խոսքը՝ ոչինչ չասած։

-Մենք անցած տարիներին դավաճան ղեկավար չենք ունեցել, դավադիր պատերազմ չենք ունեցել,  հայրենիքի կորուստ չենք ունեցել։

-17,5 մլրդ դրամ ոստիկանությանն է տրվել,  3,5 մլրդ տրվել է բանակին․ միայն սա բավարար է, որ ընդվզեինք ու դուրս գայինք փողոց։ Ո՞ր ոստիկանին ենք տալիս այդ  գումարները, նրան, ով մեզ հետևո՞ւմ է, բայց թուրքին բա՞ց է թողնում։  Իսկ գուցե ուրի՞շն է տվել այդ գումարները, Ալիև՞ն է տվել այդ գումարները, դրա համար չե՞ս ափսոսում։ Սրանք  հարցեր են,  որոնց պատասխանները կտրվի միայն այն ժամանակ, երբ իշխանության կգան իրական ազգային դեմքեր։

-Մենք արդեն ենթակա ու անկախություն չունեցող կառույցի ենք վերածվել։ Պետություն նշանակում է լինել  անկախ։ Ի՞նչ անկախության մասին է այսօր խոսքը։ Մեր պետականությունը մնացել է թղթի վրա ու մենք հիմա ամեն ջանք պետք է թափենք, որ այդ սուրբ թղթից բռնված՝ հետ բերենք մեր պետականությունը։  Վստահ եմ՝ հետ ենք բերելու։

– Երևանի փողոցներում թուրքեր են շրջում․ դեռ 6 ամիս առաջ էր, խանութից դուրս եկա ու տեսա՝ մի քանի  թուրքեր (թուրքերեն էին խոսում), և հայ զինվորի հագուստով էին նրանք, սա ապացուցն է այն բանի, որ մենք պետություն չունենք։

– Տեղեկացա, որ վաղը Հանրապետության հրապարակում Սիմֆոնիկ նվագախումբը, «Բերդ» անսամբլն են  հանդես գալու, լսեցի ու ընդամենը քմծիծաղ տվեցի, որովհետև խղճում եմ այն մարդկանց, որոնք ընդամենը մի քանի դրամի համար պետք է վաղը բեմ բարձրանան․ իշխանությանը հաճոյանալու համա՞ր են երեխաներին հանում  պարելու,  ո՞ւմ վրա, ինչի՞ վրա եք պարելու, տղերքի արյունը դեռ չի չորացել, դեռ անթաղ երիտասարդներ ունենք, անպայման  պարո՞վ պետք է նշեք,  ձեր խղճի առաջ եք պատասխանատու։ Ոչ ոք թող վստահ չլինի, որ վաղը մեր տեղում չի հայտնվի, ամեն ինչ կյանքում բումերանգ է։

– Ես վաղը Ազատության հրապարակից գնում եմ Եռաբլուր՝ մեր միակ անկախ բարձունքում, մեր միակ անկախ  զավակների հետ նշելու Անկախության օրը։ Իրեն անկախ համարող ամեն ոք թող միանա մեզ․․․

 

Մանրամասները՝ տեսանյութում