Եռամսյա հավաքին էս գոտիներից են տվել պահեստազորայիններին. երեք օր ձեզ ժամանակ՝ շտկելու էս լկտիությունը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չէ, էս մեկն արդեն լռելու չէ, էս մեկն արդեն անփութություն չէ, էս մեկն արդեն ֆինանսական խնդիր չէ, էս մեկն արդեն…  հասկացաք: Եռամսյա հավաքին տարել են էս գոտիներից և տվել և պահեստազորայիններին…

Հանկարծ մեկը չհամարձակվի ասել սուտ է, այլապես համապատասխան քայլեր կձեռնարկեմ…

Ձեզ տրվում է կարճ ժամանակ շտկելու էս լկտիությունը։

Դուք եթե ՀՀ գերբը փոխել եք էս սիմվոլով, ապա Հայաստանի դրոշի թարսն էլ եք նորմալ համարել։

Դրա համար էլ ԽՍՀՄ քարտեզ եք պրոպագանդում…

3 օր ձեզ ժամանակ, որ հավաքեք էս գոտիներն ու փոխարինեք։

Առայժմ այսքանը, ստրկամիտ սրիկաներ…

Այսպես են թաղում անկախությունը 1991-2021»։