Հարց Հային (տեսանյութ)

Պայմանականորեն ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանությունն ամենապրոֆեսիոնալն են:

Հետևյալ հարցն է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը հանձնել Շուռնուխի մի մասը և Որոտանի ճանապարհը, եթե 09.11.2021թ. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության 1-ին կետում նշված է, որ ռազմական բոլոր գործողություններ ավարտվում են, և Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսեր այդ պատճառով, ապա կհակասեր այս հայտարարությանը, որի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է:

Ինչու Հայաստանի կառավարությունը չի պահանջել վերադարձնել հայ ռազմագերիներին և մինչ այդ հրաժարվեր որևէ զիջումից:

Մինչև որտեղ ենք պատրաստ վախենալ, եթե Ադրբեջանը  պատերազմի վախով պահանջի Հայաստանից մյուս մասերը: