Լուռ համաձայնությամբ, փաստորեն, հայ ժողովուրդը գնում է թուրքի դուռը…

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չկան մեր «փառապանձ մտավոՌականները, չկան էլի հո զոռով չի վախում են կարծիք հայտնեն, վախում են խոսան, զզվելի բանա:

1915թ-ին գոնե Կոմիտաս կար, Դանիել Վարուժան կամ Սիամանթո կար, հիմա չկան, մարդ չկա:

Ինձ համար մի անգրագետ հայրենասերը այսօրը հազար ակադեմիկոսից ու հայտնի մտավոՌականից ավելի մեծ արժեքա, քանի որ նա չի վախենում և չի լռում: Ի վերջո վախկոտությունը մեզ բերեց սրան:

Սփյուոքի կառույցներ, ավանդական կուսակցություններ, եկեղեցի և այլն ու դուք սենց լուռ էլ մնալու՞եք հա՞ ու հետո ասելու եք՝ դե ինչ արած պետություն կորցրեցինք ու ձեր երկրներում հայկական տեղանվանումներով ռեստորաններ բացեք ու զոհված հերոսների կենացը խմեք․ էս էր հա՞ էս 30 տարվա պայքարի վերջը:

Բա սեպտեմբերի 21-ին էդ բեմին բարձրացող երգիչները, նրանք եթե վստահ լինեին, որ վաղը դա չեն մոռանալու նման քայլի չէին գնա, բայց գիտեն եթե էսքան զոհն ու գերին մոռացվեցին իրենց մի համերգին երգելը քանի՞ օրա հիշվելու:

Մնումա Էրդողանին էլ էդ օրը հրավիրեք հրապարակ ու լավ տժժաք.. միևնույննա էս ժողովուրդը թաղեց իրա անկախությունը մի կապիտուլյանտի և բազմահազարանոց հանդիսատեսի արյունոտ ձեռքերով:Էս ժողովուրդը լավն ու վատը էդպես էլ իրարից չտարբերեց»: