ՌԴ ԿԸՀ-ը մշակել է քվեարկության 80 տոկոսի արդյունքները

Պետդումայի ընտրություններում արձանագրությունների 80 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքում է ձայների 49.42 տոկոսը: Այդ են վկայում ԿԸՀ տվյալները:

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցությունը հավաքում է ձայների 19.82 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 7.55 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն՝ 7.37 տոկոսը, «Նովիե լյուդի»-ն՝ 5.38 տոկոսը:

Մնացած կուսակցությունները առայժմ չեն հաղթահարել Պետդումա մտնելու 5 տոկոսանոց շեմը: