Արցախի վաճառքի գործարքի չբացահայտման դիմաց այս մարդիկ ամեն զիջում կանեն թշնամուն․ Հոխիկյան

Եվս մեկ ապացույց՝ կրկին խորհրդային պաշտոնական քարտեզներից, որ Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի որևէ հատված ԽՍՀՄ տարիներին չի անցել Ադրբեջանի վարչական տարածքով։

Կարմիր սլաքներով նշված ճանապարհահատվածը Ադրբեջանի վարչական սահմանից հեռու է առնվազն 1,5 կիլոմետր։ Սա պետք է մեխել ՀՀ այսօրվա քաղաքական իշխանության ուղեղների մեջ։

Թեպետ հասկանում եմ, որ Արցախի վաճառքի գործարքի չբացահայտման դիմաց այս մարդիկ ամեն զիջում կանեն թշնամուն։ Թուրքը լավ գիտի քաղցր լեզվով գնել մարդկանց, հետո շանտաժով ստիպել ավելի շատ բան տալ։

Քարտեզն ինձ ուղարկել է մեր հայրենակիցներից Արսեն Ալվանդյանը։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։