Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով, միայն թե պահեն աթոռը

Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս ՝ Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։

Ո՞րն է սրա նպատակը։

Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման եւ ազգային պահանջատիրության օրակարգը։

Ոդեւէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։

Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք,Շուշին ու Հադրութը հայկական էին, իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։

Ցյուրիխում ՀՀ -ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի։

Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։

Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով, միայն թե պահեն աթոռը։

Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։

Հայաստանն Էրմենիստան չի դառնալու։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։