Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն․ Աբովյան

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի համառությամբ Հայաստանի իշխանությունները փորձում են մեզ ապացուցել, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից բռնազավթված Գորիսի և Կապանի միջև ընկած հատվածը պատկանում է Ադրբեջանին:

Ասեմ ավելին՝ իրանական բեռնատարների տեռորի հետ կապված,ՀՀ -յան իշխանավորները խորհուրդ տվեցին Իրանին և Ադրբեջանին հարցը կարգավորել իրար մեջ:Սա նույնիսկ զավեշտ չէ,այս կեցվածքը իրականում նույնիսկ որակավորում չունի։

Այժմ ադրբեջանցիները ահաբեկում են արդեն մեզ, հետաքրքիր է,կրկին խորհուրդ կտաք ,որ Իրանն ու Ադրբեջանը կարգավորե՞ն հայկական ավտոբուսների և բեռնատարների խնդիրները:

Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն: Ես լրջորեն եմ հարցնում։

Ադրբեջանցիներն Գորիս-Կապան ճանապարհին էքսկավատորային դույլով վնասել են հայկական բեռնատարը։

Մյուս բեռնատար մեքենաների վարորդներին երկար ժամանակ ստուգել ու ահաբեկել են:

Ջիպերով մոտեցել են նրանց և ասացել. «Եթե հաջորդ անգամ չկանգնեք, հենց մենք կասենք՝ կրակելու ենք»:

Այդ իսկ պատճառով, այսուհետ ընկերությունը կփոխադրի ապրանքները միայն Տաթևի շրջանցումով: Այս ճանապարհն է, որ կարող է ելք դառնալ այս իրավիճակից, կարծում է փորձագետը:

Բայց 20 տոննայանոց ծանր բեռնատարները չեն կարողանա անցնել այնտեղով: Արդյունքում դրանք պետք է կանգնեցվեն Մեղրիում, բեռը պետք է վերաբեռնվի 10 տոննայանոց բեռնատար մեքենաների վրա:

Ուղևորատար մեքենաները պետք է ուղղորդվեն նույն ճանապարհով: Եթե դա չկատարվի, ապա միջադեպեր կարող են տեղի ունենալ ամեն օր:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։