Երեկ Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը․ հայկական կողմից կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից ։

Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ:

Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։