Ծանր մեղքի տակ եք մտնում քաշքշելով, բերման ենթարկելով իրենց կյանքը էս երկրի համար տված տղերքի ծնողներին, քույրերին, եղբայրներին․ պատգամավորը՝ ոստիկաններին

Վախի ստրուկը

Ոստիկանը, հայ ոստիկանը բերման է ենթարկում զոհվածի քրոջը, քաշքշում հերոս տղերքի ծնողներին, քարշ տալիս, բռնություն գործադրում հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին աջակցող ՀՀ քաղաքացիներին։ Ոստիկանությունը բռնություն է գործադրում, քանի որ զոհված տղերքի ընտանիքի անդամները Ազնավուրի հրապարակից պատրաստվում էին քայլել դեպի Հանրապետության հրապարակ՝ պահանջելով չեղարկել գունագեղը։

Այս ամենը մի բացատրություն ունի. վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները։

Ոստիկաններ, մինչև երբ, մինչև ո՞ւր եք գնալու վախի ստրուկի հրամանները կատարելով։ Չէ որ գիտենք, որ էս ամենը ձեզ ևս տհաճ է։ Կանգ առեք, ծանր մեղքի տակ եք մտնում քաշքշելով, բերման ենթարկելով իրենց կյանքը էս երկրի համար տված տղերքի ծնողներին, քույրերին, եղբայրներին։

 

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից։