Հայտնի են զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները՝ համավարակով պայմանավորված

Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) ամփոփել է գերմանացի զբոսաշրջիկների COVID-19 դեպքերի թվի տվյալները ըստ երկրների և կազմել ամենավտանգավոր ուղղությունների ցանկը, վկայակոչելով Frankfurter Rundschau-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ RKI- ի՝ վերջին չորս շաբաթվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է 87 572 վարակված,  որից 26 218 հիվանդ որպես վարակման վայրեր մատնանշել է այլ երկրներ:

«Վարակումների  մեծ մասը ներկայումս տեղի է ունենում Բալկանյան երկրներում. Ամենից հաճախ որպես վարակման երկիր նշվում է Թուրքիան, ընդհանուր առմամբ երկրում վարակվել էր 6087 հանգստացող», – ավելացրել է ինստիտուտը:

Մոտ 5,7 հազար հիվանդ վիրուսով վարակվել է չճանաչված Կոսովոյում: Երրորդ տեղում Խորվաթիան է, որտեղ վարակվել է գրեթե երկուսուկես հազար գերմանացի: Զբոսաշրջիկների համար հակառեյթինգի առաջին տասնյակում հայտնվել են  Հունաստանը և Իտալիան:

«Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթների ընթացքում արտերկրում տեղի ունեցած վարակի գրանցված նոր դեպքերի մասնաբաժինը նվազել է մինչև 17%: Երկու շաբաթ առաջ այս ցուցանիշը կազմում էր ևս 27%», – հստակեցրել է RKI- ն: