Ռուսաստանում AstraZeneca է արտադրվում

Ռուսական դեղագործական R-Pharm ընկերությունը սկսել է կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութի արտադրությունը՝ Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca-ի լիցենզիայի ներքո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովին:

«Ռուսաստանում արդեն արտադրվում են արտասահմանյան պատվաստանյութեր, R-Pharm-ում AstraZeneca-ն արտադրվում է վերջինիս համար արտահանման պայմանագրերով»,- ասել է նա:

Օսմակովը միաժամանակ ընդգծել է, որ այս դեղամիջոցն արտադրվում է բացառապես արտահանման նպատակով: Ռուսաստանի ամբողջ ներքին շուկան լիովին ապահովված է ներքին դեղերով:

«Ամեն ինչ հնարավոր է, հատկապես ապագայում, բայց այստեղ և այժմ, պահանջարկի արագության ֆոնին, մենք աշխատում ենք մեր արտադրական օբյեկտներով, աջակցում ենք մեր դեղագործությունը»,- ՌԴ-ում այդ պատվաստանյութի օգտագործման հարցին պատասխանել է Օսմակովը: