Երևանում է ԱՄՆ նախկին դեսպանը

Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004թթ.:

«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել մեր գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։