Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 2 039-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 039-ով։ Մահացել է 56 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից առայսօր երկրում հայտնաբերվել է վարակման 591 766 դեպք։
Միև նույն ժամանակ, վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 2 192 պացիենտ, համավարակի սկզբից՝ 556 810։ Մահացել է 8 446 մարդ։
Մեկ օրում կատարվել է 31 532 թեստ, այդ թվում՝ 18 378 հակագեն և 13 154 ՊՇՌ թեստ։
Վարակման ցուցանիշը թեստավորվածների ընդհանուր թվից. մեկ օրում՝ 6,47 տոկոս, վերջին 14 օրում՝ 7,31 տոկոս, վերջին յոթ օրում՝ 7,2 տոկոս։
Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 610 309 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 19 148։
Ներկա պահին կարանտինի մեջ է 52 մարդ, հիվանդանոցներում՝ 5 626, քովիդ-հյուրանոցներում՝ 1 276 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։