Փաշինյանը Էրդողանի, լորդ Բրաունի, Ալիևի խամաճիկն է (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է։
Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանում, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ծրագրի մասին, հայտարարում, թե այն բխում է Հայաստանի ու տարածաշրջանի շահերից։ Սակայն, իրականում, «խաղաղ դարաշրջանի» անվան տակ Հայաստանի տարածքները տալիս են Ադրբեջանին: Ի՞նչ ծրագիր է իրականացնում Փաշինյանը:
Գագիկ Հարությունյանը նշեց․
-«Նիկոլ Փաշինյանը երբեք ճշմարտություն չի ասում, նա պրոֆեսիոնալ ստախոս է։ Մի առիթով ասել եմ ՝ ՔՊ-ն որպես մասնագիտական տոն կարող է տոնել սուտասանի օրը՝ ապրիլի 1-ը։ Ես չեն կարողանում լուրջ ընդունել նրանց ասածները, այս մարդիկ կատարում են հանձնարարություն։ Երկրի ղեկավարներ են բերվել մարդիկ, որոնք կատարում են այլ երկրների հանձնարարությունները»։
-1984-ին ԱՄՆ-ում ստեղծվեց այսպես կոչված կառավարելի քաոսի ինստիտուտը, որտեղ մշակվում էին տեսություններ՝ քաոս ստեղծելու ու հետո այն կառավարելու մասին, ըստ Հարությունյանի՝ այս տեխնոլոգիան իրականացվում է այսօր մեզանում։
-«2018-ին «տրոյական ձին», ավելի ճիշտ՝ «տրոյական ավանակը» մտավ Հայաստան։ Իշխանության բերվեցին մարդիկ, որոնք հրամաններ կատարողներ են։ Նրանք չունեն ինքնուրույն մտածողություն, խաթարված է նրանց հոգեբանական, մտավոր ունակությունները»։
-Ներկայացվեց 2006 թ․ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման արարողության ժամանակ արված մի նկար, որում Ալիևն է, Էրդողանը, Ահմեդ Սեզերը, Սահակաշվիլին և «British Petroleum»-ի գործադիր տնօրեն լորդ Բրաունը, որոնք իրենց ձեռքում պահում են տարածաշրջանի մի քարտեզ, որում չկան Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանը․․․ Խամաճիկ Փաշինյանն այսօր իրականացնում է սրանց կողմից պատվիրված ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում