Երևանը Էրիվան չի դառնալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ քաղակտիվիստներ Էլիզա Առաքելյանը և Արման Մխիթարյանը։

Չորս օր շարունակ ԱԳՆ շենքի մոտ ակտիվիստները նստացույց են անում Հայաստանի թրքացման դեմ։ Նրանք մտավախություն ունեն, որ Արցախից հետո այս իշխանությունները թուրքին կհանձնեն Սյունիքը, Արարատը, Տավուշը և ի վերջո Երևանը։ «Երևանը Էրիվան չի դառնալու» և «Դուրս ենք հրավիրում թուրքահպատակ աշխատողներին իրենց գրասենյակներից» կարգախոսներով նստացույցերի ժամանակ ակտիվիստները պարբերաբար բերման են ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ։ Էլիզա Առաքելյանի ներկայացմամբ՝ այս իշխանությունները վախենում են ցանկացած ընդվզումից, որը կարող է ձնագնդի էֆեկտով ծավալվել և զանգվածային դառնալ, ուստի տարբեր անօրինական մեթոդներով փորձում են սաղմնային վիճակում ճնշում գործադրել այդ նախաձեռնությունների վրա։ Բայց ակտիվիստները վճռական են և շարունակելու են իրենց ակցիաները։

Արման Մխիթարյանը խոսեց իշխանությունների կողմից ներկայացվող խաղաղության կեղծ օրակարգից, որի անվան տակ նրանք մեծահոգաբար Ադրբեջանին են զիջում Հայաստանի տարածքները՝ սպասարկելով նրանց շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում