Մհեր Գրիգորյանը ընդունել է Արցախից տեղահանվածների ներկայացուցիչներին

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Արցախից տեղահանված բնակիչների ներկայացուցիչներին այսօր ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Բնակարանների հարցով ասել են, որ չեն կարող առանց Արցախի իշխանությունների որևէ բան ասել, նրանց հետ պետք է քննարկվի ու այդ քննարկումները շատ մոտ ժամանակներում լինելու է: Արցախի պետնախարարը պետք է գա տոնակատարություններին, որից հետո հանդիպում ենք ունենալու ՀՀ իշխանությունների և Արցախի իշխանությունների մասնակցությամբ: