ԵԱՀԿ ԽՎ-ը պատրաստ է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջխորհրդարանական երկխոսությունը․Մարգարետա Սեդերֆելտ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտը, ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր առաջին ուղերձում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախին:

Պաշտոնյան նշել է․ «Թեպետ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադար է հաստատվել,  շատ ավելին պետք է արվի, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն` տեղում խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու համար»:

«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ը պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին»,-ասել է նա: