Ռուսաստանում սկսվել է Պետդումայի ընտրությունների քվեարկությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում տրվել է Պետդումայի պատգամավորների ընտրություններում քվեարկության մեկնարկը: Առաջին ընտրատեղամասերի բացումը տեղի է ունեցել Ռուսաստանի օրհներգի նվագակցությամբ:

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան քվեարկության բացման ժամանակ հույս է հայտնել, որ հեռավար քվեարկությունը լավ կանցնի:

«Մենք իսկապես շատ ոգևորված ենք, քանի որ սա առաջին անգամն է, որ սկսում ենք նման լայնածավալ հեռավար էլեկտրոնային քվեարկություն, տեսահսկման նոր համակարգով: Հուսով եմ, որ ոչ ոք մեզ հուսախաբ չի անի, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պլանավորել էինք», – ասել է Պամֆիլովան:

Ռուսաստանի Դաշնության ամենաարևելյան շրջաններում քվեարկությունն արդեն սկսվել է: Կամչատկայում և Չուկոտկայում ընտրատեղամասերը բացվել են սեպտեմբերի 17 -ին, ժամը 8:00 -ին (Մոսկվայի ժամանակով սեպտեմբերի 16 -ին, ժամը 23:00 -ին): Բացի դրանից, ընտրատեղամասերը  բացվել են Սախալինի և Մագադանի շրջաններում (Մոսկվայի ժամանակով 00:00 -ին):

Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներում մեկ փուլով: