Վաղը հավաքվում ենք հրապարակում, համերգը պետք է չլինի․ անհետ կորածների և զոհվածների հարազատներ
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է․
«Այստեղ գտնվող ծնողների 99%-ով եկանք այն որոշման, ծնողների անունից հայտարարում եմ՝ այդ համերգը պետք է չլինի։ Դրա համար կոչ եմ անում բոլորին այս ուղերձը տարածել, որ մարդիկ լսեն։ Ովքեր այս ծնողների հետ համամիտ են, որ այդ համերգը չպետք է լինի, վաղը ժամը 17։00-ից սկսած՝ իրենց զավակների, հարազատների, եղբայրների նկարներով բոլորս հավաքվում ենք ՀՀ հրապարակում՝ բեմի դիմաց, որը կառուցում են, և պահանջում ենք կառավարությունից չեղարկել այդ համերգը»։
Մանրամասները՝ տեսանյութում։