«Պատվաստումը» որպես կենսաքիմիական պատերազմի միջոց (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Սասուն Սարիբեկյանն է։

Սասուն Սարիբեկյանը մասնավորաբար ասել է․

-Սա գլոբալիստական օրակարգ է․ կենսաքիմիական հարձակում է տեղի ունենում մարդկության դեմ։

-Գործ ունենք աշխարհի նկատմամբ տոտալ վերահսկողության հաստատման, համաշխարհային կառավարության իշխանության հաստատման, մարդկությանը տիրելու, պետությունները կազմաքանդելու գործընթացի իրականացման հետ։

-Գլոբալիստների նպատակն է բնակչության թվաքանակի կրճատումը, ինչը ժողովրդասպանության ծրագիրն է, 3 մլրդ մարդու վերացման ծրագիր, որը տարիներ առաջ հավանության է արժանացել ԱՄՆ Պետդեպի ու ԱՄՆ նախագահ Քարտերի կողմից։

-Գլոբալիստներն իրենց նպատակներն իրականացնելու, ժողովուրդներին տոտալ վերահսկելու համար տարածում են արհեստական վիրուսներ, իրականացնում են թվային էքսպանսիա։ Կան նաև այլ գործիքներ գլոբալիստական նպատակների իրականացման համար։

-Հայաստանի իշխանությունը, որ գլոբալիստների կողմից 2018-ին բերվեց իշխանության, հլու-հնազանդ իրականացնում է նրանց ծրագրերը։ Արցախի պատերազմը, այսօր Սյունիքում կատարվողը, ժողովրդին այլասերելը, պատվաստումները, այդ ամենը գլոբալիստական ծրագրեր են։

-Պատվաստանյութերում կան մարդու առողջության համար խիստ վտանգավոր նյութեր։ Սարիբեկյանը կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատվաստումներից, նշելով, որ պատվաստվելու պարտադրանքն այլ բան չէ, քան ժողովրդի դեմ ուղղված ահաբեկչություն։

Մանրամասները՝ տեսանյութում