Սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարությունը» որդեկորույս հոր աչքերով (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Մուշ Հակոբյանի մայրը՝ Պայծառ Հակոբյանը և հայրը՝ Մհեր Հակոբյան, ինչպես նաև Արցախյան վերջին 2 պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը։

Հակոբյան Մուշը ծառայել է Հադրութում, ձեռքի  նռնականետով 44-օրյա պատերազմում  խոցել է հակառակորտի 4 տանկ։ Մուշը զոհվել է սեպտեմբերի 30-ին՝ հակառակորդի տանկային հակագրոհը կանգնեցնելու ժամանակ։

Մուշի ծնողները և մարտական ընկերը պատմեցին վերջինիս սխրանքների, նրա տեսակի մասին։

Մուշի մայրը՝ Պայծառ Հակոբյանը, հիշեց Աննա Հակոբյանի այն խոսքը, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի․ «Խոր իմաստ ունի, այդ ինչ կուզեր ասել, որ կիսատ թողեց»,-նշեց նա՝ հավելելով, որ ոչ մի փոխհատուցում իր որդուն հետ չի բերի, իսկ իրեն իր որդին է պետք։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած՝ սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարության» մասին՝ Մհեր Հակոբյանը ընդգծեց, որ երբ ունենք այդքան մեծ տարածքային և մարդկային կորուստներ, ցանկացած խիղճ ունեցող մարդ չի կարող խրախճանք կազմակերպել։

«Մենք պարելու բան չունենք, մենք պիտի պայքարենք, մտածենք, պայքարենք, թշնամու դեմը փակենք, ոչ թե պարենք, ի՞նչ անկախության մասին կարելի է խոսել, ո՞ւր է մեր անկախությունը․․․ ո՞ւր է մեր անկախությունը, երբ ամեն վայրկյան թուրքի տանկը կարող է առաջ գալ»,- հավելեց Մուշի հայրը։

Պատերազմի մասնակից, Մուշի մարտական ընկեր Մանուել Մանուկյանը իր հերթին կոչ արեց բոլոր որդեկորույս ծնողներին և համայն հայությանը լինել միասնական և զենք գնել։

Մանրամասները՝ տեսանյութում