ՀՀ զինված ուժերը որևէ բարձունք չեն զիջել․ ՊՆ

Քիչ առաջ թելեգրամյան ալիքները գրել էին, թե իբր Ուղտասարի բարձունքը հանձնվել է թշնամուն։ «Հրատապ. Ուղտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն»։ Տարածում են այս լուրը  թելեգրամյան ալիքներըև ԶԼՄ-ները։

Panorama.am-ը դիմել է ՊՆ-ին։ Կայքի տեղեկացմամբ, պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները։

«Չկա նման բան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որևէ բարձունք չեն զիջել»,- լուրը կտրականապես հերքեցին պաշտպանության նախարարությունից և այն որակեցին ապատեղեկատվություն։

Հիշեցնենք, որ Ուղտասարը Սյունիքում է։