Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ, ինչքան էլ կեղծիքներ տարածեք, մի բան չեք կարող կեղծել

Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ՝ ինչքան էլ կեղծիքներ  տարածեք, մի բան չեք կարող կեղծել. Սերժ Սարգսյանը թե 1990-ականներին և թե 2016-ի ապրիլին հաղթել է Ադրբեջանի ղեկավարությանը։

Սերժ Սարգսյանը Շուշիի ազատագրման ծրագիր-քարտեզի եւ 1994-ի հաղթական զինադադարի փաստաթղթերի տակ է իր ստորագրությունը դրել, իսկ ձեր կապիտուլյացիոն առաջնորդը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի նվաստացուցիչ հայտարարությունների տակ։

Պատմությունը չի խմբագրվում։

Սերժ Սարգսյանը հաղթանակի սիմվոլ է,իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիայի։

Ու դա է , որ ձեզ քուն ու դադար չի տալիս։

Հ.Գ. 70 տարի շարունակ ձեր «հոգևոր հայրերը»՝ բոլշևիկների ապազգային հատվածը, «ցեխ էր շպրտում» մեր Առաջին Հանրապետության հերոսներ՝ Արամի, Նժդեհի ու այլոց ուղղությամբ։

Բայց այսօր այդ «ցեխ շպրտողների » գերեզմաններին նույնիսկ խնկարկող չկա, իսկ Արամն ու Նժդեհը ապրում են Հայ մարդկանց մեջ։

Մեռնում է դավաճանն ու կեղծիք տարածողը, հերոսը ՝ չի մեռնում։

Հիշեք սա մեկընդմիշտ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից