ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը

Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։

«Սպուտնիկ Արմենիա»-ն գրում է, որ վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի. Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։

Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու։

Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ–ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։