Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեսակապի միջոցով մասնակցելով Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովին, ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և կազմակերպության անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ թե պարզապես անկայուն է, այլև նոր մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում երկրների անվտանգության համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչպես արդեն նշվել է, իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատավության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ միայն կայուն չէ, այլև նոր, իսկապես սուր մարտահրավերներ և ռիսկեր է կրում մեր երկրների անվտանգության համար»,- ասել է նա ՀԱՊԿ գագաթաժողովում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը, հետևում է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստից:

Նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:

Բացի այդ, կազմակերպության անդամները, Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին, հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ տեղակայման ծրագիրը: Նրանք խոստացել են քայլեր ձեռնարկել հարավային սահմանները պաշտպանելու համար:

ՀԱՊԿ-ը ներառում է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին՝ Երևանում: