Արցախի Հանրապետությունում կասետային ռումբերից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 մարդ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, իր դաշնակիցների՝ Թուրքիայի, օտարերկրյա ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ: 44-օրյա պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, որոնք կիրառելի են զինված հակամարտությունների, ռազմական հանցագործությունների համար, ներառյալ բնակավայրերի, խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների կանխամտածված գնդակոծությունները:

«Կասետային զինամթերքի կոալիցիա» շարժումը հայտնում է, որ՝  2020 թվականին պատերազմի ժամանակ 107 մարդ է զոհվել կամ վիրավորվել կասետային զինամթերքի օգտագործման հետևանքով: Մանրամասները ներկայացնում է «Deutsche Welle»-ը։

Տեղեկատվության համաձայն՝ «կասետային զինամթերքի կոալիցիան» (CMC) քաղաքացիական հասարակության միջազգային շարժում է, որը դեմ է հանդես գալիս այդ տեսակի սպառազինությունների օգտագործմանը, արտադրությանը, կուտակմանը և փոխանցմանը», – այդ հրապարակել է սեպտեմբերի 15 –ին՝ Ժնևում:

Նրա տվյալներով՝ անցյալ տարի ամբողջ աշխարհում կասետային ռումբերով սպանվածների և վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 360 մարդ, որոնցից 182 – ը՝ Սիրիայում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շուրջ 6500 մարդու կյանք է խլել, այս ցանկում երկրորդ տեղում է։

Ամբողջ աշխարհում, 2020 թվականին, կասետային զինամթերքի օգտագործման հետևանքով մահացության և վիրավորների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14 տոկոսով: Այնուամենայնիվ, վերջին հինգ տարիների ընթացքում ընդհանուր իրավիճակը զգալիորեն բարելավվել է՝ հիմնականում Սիրիայում այս տեսակի զենքի զոհերի ավելի փոքր թվի պատճառով:

Կասետային զինամթերքը կազմված է տարրաներից, որոնք բացվում են օդում և մեծ քանակությամբ այսպես կոչված փոքր տրամաչափի ռումբեր են ցրում մեծ տարածքի վրա:

2008 թվականի մայիսին Դուբլինն ընդունել է «կասետային զինամթերքի մասին» կոնվենցիան, որն իր մասնակիցներին արգելել է օգտագործել այս տեսակի զենքը: Աշխարհի շատ երկրներ, սակայն, դեռ չեն միացել դրան: Նրանցից են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, նշում է «Deutsche Welle»-ն: