Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը

Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի  թղթակիցը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, բացելով միջոցառումը, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ:

Այդուհանդերձ, հավելել է նա, հնարավոր է եղել ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների քաղաքական փոխազդեցության և համակարգման բարձր մակարդակ: