Հիմա էլ Դանչոնա վիզ դրել Սերժ Սարգսյանի և Բադեն-Բադենի մասին զառանցանքներ տարածի

Էմոցիաներից դուրս, ամենայն հայհոյանքներից ինձ զսպելով այս սուբյեկտի հասցեին՝ եկեք հասկանանք լավ ի վերջո այս անհայրենիքները ի՞նչ են ուզում Սերժ Սարգսյանից:

Նախ Սերժ Սարգսյանը գնացել էր հանդիպելու Անգելա Մերկելին,երկրորդը՝ Սերժ Սարգսյանը 4 օրում պատերազմա կանգնեցրել և չի պարտվել, այլ հակառակը՝ կանգնեցրելա ագրեսիան: Դրա արդյունքում Հայաստանը և Արցախը պահպանել են իրենց ստատուս քվոն: Սերժ Սարգսյանի այդ այցից հետո եվրոպական դիվանագիտության ասպարեզում նաև ՀՀ-ն դիվանագիտական լուրջ հաղթանակներ է տարել:

Այսօրվա իշխանություններին սպասարկող Դանիկը պետք է հասկանա ի վերջո, որ Սերժ Սարգսյանը հաղթանակած նախագահ է, ում օրոք մեր սահմանները եղել են անառիկ և ապահով և նման բարբաջանքներ տարածելով չի հաջողվելու սևացնել Սերժ Սարգսյանի կառավարման տարիները և հատկապես Նախագահ Սարգսյանին:

Իսկ ինչ՞ են ուզում սրանց տերերը,ուզում են որ հանկարծ Սերժ Սարգսյանը չվերադառնա, քանի որ միակ բանը, որ սրանք վախենում են, դա է: Դա կխափանի հայրենակործան իրենց մեծ ծրագիրը :

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից