Առաջիկայում Հայաստանին և Արցախին նոր փորձություն է սպասվում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Առաջիկայում Հայաստանին և Արցախին նոր փորձություն է սպասվում։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված դրույթներից մեկի համաձայն՝ պետք է կառուցվի Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհ։

Թե դա ինչ վտանգներ է պարունակում և արդյունքում ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ, հնչեցրել ու հստակություններ եմ փորձել ստանալ այն անձից, ով պատասխանատու է երկրում ստեղծված և շարունակվող մղձավանջի համար»։