Մեծ Բրիտանիայում նոր արտգործնախարար է նշանակվել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Լիզ Թրասը: Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ նշելով, որ Լիզ Թրասը  երկրորդ կինն է, որ զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը Մարգարեթ Բեքեթից հետո:

Լիզ Թրասը պահպանել է նաև կանանց և սոցիալական հավասարության նախարարի պաշտոնը: