Ֆրանսիայի դեսպանությունը 2 օր փակ կլինի

Ֆրանսիայի դեսպանությունը փակ կլինի այցելուների համար սեպտեմբերի 20-ին և 21-ին, որոնք Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են։

Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը:

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Այդպիսով՝ քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր: