Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան

Գերագույն հողատուն «սպորտային հետաքրքրություն» է համարում այն հարցը, թե պատերազմի նախաշեմին ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր գնում խոսքը իր և Ալիեւի միջև, ինչի մասին էր իր՝ այդպես էլ չհեռարձակված սեպտեմբերի 25-ի հայտնի հարցազրույցը, ինչ զարգացումներ էին նախորդում պատերազմին։

Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն, որպեսզի ևս մի խումբ ապացույցներ հանրահայտ դառնա այն մասին, թե ով, ինչու և ինչպես արյունալի պատերազմ բերեց մեր գլխին, 5000 հոգու կյանք խլեց, հայրենազրկման պատճառ դարձավ։

Փաստորեն, պատերազմը նրա համար սպորտային իրադարձություն էր, պատերազմի պատճառների ապացույցները՝ «սպորտային հետաքրքրություն»։

Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան։

5 մլրդ դոլարն էլ երևի շահումն էր…

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։