Պաշտպանության նախարարը ևս օդանավի անսարքության պատճառով չի կարողացել մեկնել Դուշանբե

Օդանավի անսարքության պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ օդանավի անսարքության պատճառով այդ նիստին չէր կարողացել մասնակցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։