Փաշինյանի թրքահաճ «խաղաղության» օրակարգը հայ ժողովրդին տանում է ցեղասպանության (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանն է։

Արման Աբովյանը, մասնավորաբար ասել է․

-Մեր քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվեցին թուրքամետ իշխանությանը, պարզ է՝ չեն տվել, որ իրենց երեխաներին թուրքերը սպանեն Երևանից 50 կմ հեռավորության վրա, չեն տվել, որ Հայաստանը մասնատվի, որ փաշինյանական այս իշխանությունը վարի թրքահաճ քաղաքականություն։

-ՀՀ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունն իրենք դիտարկում են ադրբեջանական տեսլականի ներքո, իսկ դա նշանակում է՝ հայկական գործոնի ոչնչացում, Ադրբեջանի ու Թուրքիայի միավորում։

-Այս իշխանությունը ակնհայտորեն ստում է ու նենգափոխում փաստերը։ Դա իրենց քաղաքական գիծն է։

-Փաշինյանը խոսում է խաղաղության մասին այն դեպքում, երբ Թուրքիան անցկացրել է հարձակողական բնույթի 60-ից ավելի զորավարժություններ, երբ հայտարարել է թուրքալեզու պետությունների միավորման, թուրանական բանակի ստեղծման մասին, ինչն իր մեջ միավորելու է թուրքալեզու պետությունների բանակները։

-Փաշինյանի իշխանությունը թքած ունի, թե ինչ կկատարվի Հայաստանի հետ։

-ՌԴ-ն ու Իրանը կտրուկ դեմ են, որ թուրքական գործոնը ամրանա տարածաշրջանում։

-Մենք պետք է դադարենք զարմանալ այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ ներկայիս իշխանությունը, ու պետք է արձանագրենք՝ Փաշինյանն ու իր թիմը պաշտպանում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

-Այս իշխանության քաղաքականությունն է՝ գնանք հանձնվենք թուրքին, ինչ ուզում են՝ կտանք, որպեսզի մեզ չսպանի։ Մինչդեռ Թուրքիան մինչև վերջ տանելու է իր հայասպան քաղաքականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում