Իրանն անելու է անհնարինը՝ ճեղքելու Ադրբեջանի ձեռամբ կազմակերպված բրիտանական բլոկադան…

Արդեն իսկ առարկայական է դարձել Իրանի անհանգստությունը՝ կապված Գորիս-Կապան ճանապարհին արհեստականորեն ստեղծված խոչընդոտների հետ։

Տարածաշրջանում բրիտանական արբիտր հանդիսացող Ադրբեջանը սկսել է խոչընդոտներ ստեղծել իրանական բեռների համար, ինչը բնականաբար թելադրված է արևմուտքի կողմից։

Անգլո-ամերիկյան դուետը տարիներ շարունակ փորձում էր «մեկուսացնել» Իրանին արտաքին աշխարհից և կարծես նիկոլի՝ ՀՀ վարչապետ կարգվելով խնդիրը լուծվեց։

Ստեղծված իրավիճակն անշուշտ մտահոգում է և՛ Իրանին, և՛ ՌԴ-ին, քանզի վերջինս, քայլեր չձեռնարկելու դեպքում կկորցնի ազդեցությունը տարածաշրջանում։

Կանխատեսելի է, որ ռուսները կփորձեն օգտվել ռուս-ադրբեջանական սրված հարաբերություններից՝ ՌԴ-Իրան ցամաքային ճանապարհ բացելու համար։

Աներկբա է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածում վերահսկողությունը կորցնելուց հետո ՌԴ-ն կփորձի քայլեր ձեռնարկել Ջաբրայիլով միջանցք ստանալու և այդպիսով լուծելու ՌԴ-Իրան ցամաքային ճանապարհի հարցը։

Հ.Գ. Վստահ եմ նաև, որ հայկական կողմը չի էլ փորձելու շահած դուրս գալ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ լարված հարաբերություններից։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից