«Կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելո՞ւ համար

Համատարած տգիտությունը պատել է շատերին։

Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ։

Նույնիսկ այսօրվա Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում, հետևաբար խոսել Սովետական Ադրբեջանի սահմաններով առաջնորդվելու մասին տգիտություն է։

Նման կերպ «կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելո՞ւ համար։

Եթե ոչ, ապա ինչո՞ւ են ամիսներ շարունակ ջանասիրաբար խոսում «Սովետական Ադրբեջանի» սահմանների անքակտելիության մասին։

Հազար եմ ասել ու գրել, որ Ադրբեջան անվանումով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։

Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է և իրականում Արաքսից հարավ գտնվող իրանական գավառներից մեկի անվանումն է։

1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել նույնիսկ Ազգերի Լիգայի կողմից։

Հասկացանք պատերազմում պարտվել ենք, բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը։

Մնում է Երևանն էլ Էրիվան անվանեն ու վերջ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից