Պուտինը ժամանել է զորավարժարան՝ հետևելու «Արևմուտք-2021» ուսումնավարժանքներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նիժեգորոդի մարզ՝ «Մուլինո» զորավարժարան՝ հետևելու «Արևմուտք-2021» զորավարժությունների հիմնական փուլի անցկացմանը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական ուսումնավարժանքների գործնական փուլն անցկացվում է սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի 9 և Բելառուսի 5 զորավարժարանում:

Հիմնական փուլի շրջանակում ՌԴ ԶՈւ զինվորական ստորաբաժանումները, համագործակցելով Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստնի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի զինված ուժերի զորակազմերի հետ, համատեղ գործողություններ են մշակում՝ ուղղված հակառակորդի հարձակումը հետ մղելուն, մանևրային պաշտպանություն վարելուն, պայմանական հակառակորդի ներխուժող խմբերին կրակային հարված հասցնելուն և տապալելուն: