Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս

ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։