Ադրբեջանը հերթական փառատոնն է ծրագրում օկուպացված հայկական Շուշիում

Ադրբեջանի իշխանությունները հերթական փառատոնն են ծրագրում օկուպացված հայկական Շուշիում:

Ինչպես հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները, փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 18-24-ը եւ կկրի Ուզեիր Հաջիբեկովի անունը: Համերգը կանցկացվի բաց երկնքի տակ՝ Ֆիքրեթ Ամիրովի անվան պետական ​​երգի-պարի անսամբլի մասնակցությամբ եւ ժողովրդական արտիստ Աղավերդի Փաշաևի ու հայտնի մենակատարների ղեկավարությամբ:

Փառատոնին ԱՄՆ-ից և Լեհաստանից սիմֆոնիկ երաժշտության ներկայացուցիչների ելույթներ են նախատեսվում: